211652_close_icon

«Վեստի»-ն երեկ կրկին տեղեկատվություն է տարածել, թե Քեսաբում վերջին երկու օրերին առնվազն 80 հայ է սպանվել․ ՀԺ

views-count2407 դիտում article-date 08:45 03-04-2014
«Հայկական ժամանակ»֊ը գրում է․ «Ռուսական պետական հեռուստատեսության «Ռոսիա РТР»-ի «Վեստի» լրատվական ծրագիրը երեկ երեկոյան թողարկման ընթացքում կրկին տեղեկատվություն է տարածել թե սիրիական Քեսաբում վերջին երկու օրերին առնվազն 80 հայ է սպանվել։ «Վեստին» կրկին ցուցադրել է այն կադրերը, որոնցում ծայրահեղականները գնդակահարում են ծնկաչոք ինչ-որ տղամարդկանց, ըստ էության պնդելով, թե կոտորվողները հայեր են։ Երեկ այս տեղեկատվության կապակցությամբ մեզ չհաջողվեց մեկնաբանություն ստանալ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանից։ Նախորդ օրերին, սակայն, մի քանի անգամ հայտարարվել է, որ Քեսաբում ոչ մի հայ չի սպանվել, և որ գնդակահարության կադրերը կապ չունեն հայերի հետ»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր