211652_close_icon
views-count2406 դիտում article-date 23:59 02-04-2014

Հայաստանում սպասվում են տեղումներ ձյան տեսքով

Ապրիլի 3-ին օրվա երկրորդ կեսին և 4-ի գիշերը հանրապետության լեռնային շրջաններում Լոռիի, Տավուշի և Սյունիքի նախալեռնային գոտիներում սպասվում է թաց ձյուն, ճանապարհներին մերկասառույց, առանձին հատվածներում բուք և ցածր տեսանելիություն: Ապրիլի 3-ին օրվա երկրորդ կեսին և 4-ի գիշերը շրջանների զգալի մասում, 4-ի ցերեկը, 6-ին արևելյան շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում ձյան տեսքով: 5-ին և 7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին արևմտյան 2-7մ/վրկ, ապրիլի 3-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում` 15-20մ/վրկ: Օդի ջերմաստիճանը ապրիլի 3-ի ցերեկը կնվազի 3-5 աստիճանով, 5-ին նույնքանով կբարձրանա : [img]/ups/images/0186033001396463897757142.jpg[/img] Երևանում ապրիլի 3-ին օրվա երկրորդ կեսին և 4-ի գիշերը հնարավոր է թույլ անձրև, 4-ի ցերեկը, 5-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: [img]/ups/images/0529532001396463896306608.jpg[/img] Երևանի ապրիլի 3-ի բազմամյա կլիմայական տվյալներ • Օդի առավելագույն ջերմաստիճան 24.50C (2001 թ.) • Օդի նվազագույն ջերմաստիճան -2.00C (1982 թ.) • Օդի միջին օրական ջերմաստիճան 11.00C ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայութուն

Նմանատիպ նյութեր