1542 դիտում
20:55 02-04-2014
Աո՞ւտ, թե՞ աու
Երբ մարդը չի շփվում, չի ուզում շփվել իր հասակակիցների, հարևանների բարեկամների հետ, ասում են՝ աուտիզմով հիվանդ է: Աուտիզմը համաշխարհային մարտահրավեր է: Այդ բառն առաջացել է «Աուտ» բառից, որը շատերին ծանոթ է սպորտից: Օրինակ. ֆուտբոլում «Աուտ» ասում են այն դեպքում, երբ գնդակը դուրս է գալիս եզրային գծից:
Իսկ ի՞նչ է նշանակում «Աուտը» միջանձնային և սոցիալական հարաբերություններում: Դա հավանաբար այն է, երբ մարդը դուրս է դիտվում մարդկային դաշտից: Սակայն մարդուն գնդակի հետ համեմատելն ազնիվ չէ մարդու նկատմամբ: Մյուս կողմից գնադակ-մարդը չի կարող ինքն իրեն դուրս դնել մարդկային, սոցիալական շփումներից: Այդ դեպքում ո՞վ է նրան դուրս դնում մարդկային դաշտից:
Իրականում աուտիզմի հիմնական ախտանիշը նախաձեռնության բացակայությունն է: Ոմանք կարծում են, թե դրա պատճառն այն չէ, որ նրան ոչինչ և ոչ ոք չեն հետաքրքրում: Կա նաև այլ մոտեցում, ըստ որի, դրա պատճառն այն է, որ աուտիկը կարծում է, թե ինքը ոչ ոքի չի հետաքրքրում: Ամեն դեպքում նա ժամանակի ընթացքում հաշտվում է այն իրողության հետ, որ ինքը ոչ ոքի հետ չի շփվում, և իր հետ ոչ ոք չի շփվում: Այսինքն աուտիկն իրեն չի դնում խաղից դուրս, և ոչ էլ աուտիկնին են դնում խաղից դուրս: Պարզապես աուտիկը հաշտվում է, որ ինքը մենակ է և վերջ:
Ահա այս տեսանկյունից աուտիզմը առավելապես կապվում է մենակության իրողությունը շեշտելու հետ: Եվ այդ պատճառով աուտիզմը կապում են ոչ թե «Աուտ», այլ «աու» բառի հետ: Այս բացատրությունը նոր է շրջանառվում և նպատակ ունի փոխել աուտիկների նկատմամաբ սոցիալական վերաբերմունքը: Այդպիսով հիմնովին հերքվում է այն հին կաղապարը, թե աուտիկը հաշտվում մենակության հետ. ուղիղ հակառակը՝ ապացուցվում է, որ աուտիկն ինքը ձգտում է պարզ մարդկային շփման:
Մենակ մնացած կամ մոլորված մարդը կանչում է «Աո՜ւ»: Աուտիկ բառի հիմքում դնելով «Աու» արմատը, աուտիկը վերածվում է պարզապես մոլորված և մենակ մնացած երեխայի: Այս դեպքում ինչպե՞ս պետք է արձագանքել մոլորված ու մենակ մնացած մարդուն, հատկապես՝ երեխային: Բնական է, որ խիղճ ունեցողը պետք է ընդառաջ գնա և փորձի նրան դուրս բերել լույս աշխարհ, ուղեկցել տուն, հաստատել մարդկային ջերմ հարաբերություններ:
Այսինքն աուտիզմով հիվանդներն իքնուրույն չեն կարող դուրս գալ այդ վիճակից: Նրանց պարտադիր պետք է օգնել՝ բռնել ձեռքը, ուղեկցել, հուսադրել, և ամենակարևորը՝ ապացուցել, որ ինքը մենակ չի, կորած չի, մոռացված չի, խաղից դուրս չի: Նրա նկատմամբ հոգատար, զուտ մարդկային վերաբերմունքն արդեն բավարար է, որ աուտիզմը հիմնովին բուժվի և աուտիկն իրեն լիարժեք մարդ զգա:
Ամեն դեպքում բոլորն են ընդունում, որ ուտիզմը դատավճիռ չէ: Այն հեշտ հաղթահարելի է: Եվ դրա համար չեն պահանջվում լուրջ դեղամիջոցներ, թանկարժեք մասնագիտական միջամտություններ: Դրա համար պահանջվում է միայն ընդառաջ գնալ նրան, ներգրավել նրան հասարակական, սոցիալական, մարդկային հարաբերություններում, մարդկայնորեն կիսվել նրա հետ, դառնալ նրա եղբայրը:
[b]ԹԱԹՈՒԼ ՄԿՐՏՉՅԱՆ
[/b]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
526 դիտում
18:07 26-11-2024
Ալեն Սիմոնյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Իտալիայի դեսպան Ալֆոնսո Դի Ռիզոյի հետ
1000 դիտում
17:24 26-11-2024
Շիրակի, Արագածոտնի և Լոռու մարզերում ձյուն է տեղում
1528 դիտում
16:50 26-11-2024
Խաբեության զոհ եմ․ «Յունիբանկը» կաշառել է դատախազին ու խարդախությամբ ուզում է խլել տունս․ Oragir.News