211652_close_icon
views-count3628 դիտում article-date 18:57 02-04-2014

Հենրիխ Մխիթարյանը` իսպանական ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում

Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչ փուլի ` «Ռեալ» - «Բորուսիա» խաղից առաջ իսպանական AS պարբերականը հարցազրույց է անցկացրել դորտմունդիցների կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ: [b]- Ե՞րբ եք առաջին անգամ դիտել «Ռեալ»-ի խաղը:[/b] - «Ռեալ»-ի խաղերին սկսել եմ հետևել Ռաուլի և Զիդանի «ոսկե» ժամանակաշրջանից սկսած: [b]- Ճի՞շտ է, որ մանուկ հասակում Ձեր ֆուտբոլային կուռքը եղել է Զիդանը:[/b] - Դուք միանգամայն իրավացի եք: Մանուկ հասակում Զիդանը իմ կուռքն էր: Նրա ցուցադրած խաղը ինձ համար մեծ խթան հանդիսացավ: Սակայն ես երբեք չեմ փորձել կրկնօրինակել նրա խաղը: Ես երջանիկ եմ լինել ինքս ինձ նման: [b]- Ինչպե՞ս հարմարվեցիք «Բորուսիա»-ի խաղաոճին:[/b] - «Բորուսիա»-ում և Բունդեսլիգայում հարմարվելու համար շատ ժամանակ չպահանջվեց: Ես մի քանի լավ հանդիպումներ անցկացրեցի, իսկ հետո եղան նաև անհաջող խաղեր: Ես գիտեմ, որ կարող եմ ավելի լավ խաղալ: [b]- Ձեզ համար դժվա՞ր եղավ փոխարինել Մարիո Գոյտցեին:[/b] - Մարիոն ֆանտատսիկ խաղացող է, սակայն մեր խաղաոճերը տարբեր են: Երկրպագուները մեզ միմյանց հետ շատ են համեմատում: «Բորուսիա»-ն ֆանտատսիկ ակումբ է և այստեղ խաղալը ինձ համար երազանք է եղել: Դժվար է հավատալ, սակայն երբ ապրում էի Հայաստանում, ունեի «Բորուսիա»-ի չինական արտադրության մարզաշապիկ: Այդ մարզաշապիկով նկարը ես ցույց եմ տվել մեր ակումբի տնօրենին: Ես պատահականութկուններին չեմ հավատոմ: [b]- Ի՞նչ հիշողություններ են մնացել Ձեր հայրիկից: Դուք, երբևիցէ տեսե՞լ եք, թե ինչպես էր նա խաղում:[/b] - Ես 7 տարեկան էի, երբ նա մահացավ: Ես չեմ հիշում, թե նա ինչպես էր խաղում, իսկ նա չտեսավ, թե ես ինչպես եմ խաղում, քան որ ես հետո սկսեցի զբաղվել ֆուտբոլով: Մտերիմները ասում են, որ նա շատ արագ հարձակվող էր և հիանալի մարդ: Ցավոք սրտի, ես նրա խորհուրները չեմ հիշում: Բայց հուսով եմ, որ նա երկնքից հետևում և հպարտանում է ինձանով: [b]- Դուք երբևէ խաղացե՞լ եք «Սանտիագո Բերնաբեու» մարզադաշտում:[/b] - Ես առաջին անգամ կխաղամ «Սանտիագո Բերնաբեու» մարզադաշտում: Շատ եմ ցանկանում զգալ այդ մարզադաշտում տիրող մթնոլորտին, քանի որ նման լեգենդար մարզադաշտում ամեն օր խաղալու հնարավորություն չի ընձեռվում: [b]- Ի՞նչ խորհուրդներ է Ձեզ տալիս Յուրգեն Կլոպը:[/b] - (Ծիծաղում է): Նա հարյուր տոկոսով խելագարվել է ֆուտբոլից: Իհարկե, լավ իմաստով: Դա լավագույն ձևն է նրան բնորոշելու համար: Կլոպը շատ խորդհուրներ է տալիս ինձ: Մեկ հոդվածը չի բավարարի, եթե մանրամասնեմ, թե որքան բան եմ սովերել Կլոպից»

Նմանատիպ նյութեր