211652_close_icon
views-count2223 դիտում article-date 15:50 02-04-2014

Քեսաբում առևանգված և գերությունից վերադարձած 3 քաղաքացիները պատմել են գերության մասին

Քեսաբում առևանգված և Թուրքիա տարված 22 հայերից 3-ը, ովքեր արդեն վերադարձվել են, բարեբախտաբար չեն խոշտանգվել: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՍԴՀԿ Հայաստանի կառույցի փոխատենապետ Վազգեն Մեսրոպյանը: Նրա խոսքով՝ նախկին գերիները պատմել են, որ իրենց վիճակը նորմալ է, չեն խոշտանգվել, իրենց նկատմամբ բռնություն չեն գործադրել եւ մարմնի վրա էլ խոշտանգման հետքեր չկան: Սակայն 19 առեւանգվածներից տեղեկություններ չկան: Վերջիններս ամենայն հավանականությամբ գտնվում են Թուրքիայում: Գերությունից վերադարձած 3 քաղաքացիներն էլ նրանցից ոչ մի տեղեկություն չունեն: Ավելի վաղ S[b]HAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ՍԴՀԿ Հայաստանի կառույցի փոխատենապետ Վազգեն Մեսրոպյանը ասել էր, որ վերդարձված երեք գերիներից երկուսը ամուսիններ են, իսկ մեկը՝ «Ստալին» մականունով հայտնի մի պապիկ, որ նախկինում ուսուցիչ է եղել:

Նմանատիպ նյութեր