Քեսաբում առևանգված 22 հայերից 3-ն արդեն վերադարձի ճանապարհին են. նրանց մեջ է նաև «Ստալին» մականվամբ ծերունին
Քեսաբում առևանգված և Թուրքիա տարված 22 հայերից 3-ն արդեն վերադարձի ճանապարհին են: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՍԴՀԿ Հայաստանի կառույցի փոխատենապետ Վազգեն Մեսրոպյանը:
«Դեռ տակավին հայտնի չէ, հասե՞լ են, թե՞ ոչ, բայց վերջին անգամ, երբ խոսեցի, արդեն ճանապարհին էին: Պետք է որ հասած լինեն: Երկուսը ամուսիններ են, իսկ մեկը՝ «Ստալին» մականունով հայտնի մի պապիկ, որ նախկինում ուսուցիչ է եղել»,- տեղեկացրեց Վազգեն Մեսրոպյանը:
Միաժամանակ ավելացրեց, որ մյուսների գտնվելու վայրը նույնիսկ հայտնի չէ, բայց բանակցություններ տարվում են՝ նրանց գտնելու եւ վերադարձնելու ուղղությամբ: