1963 դիտում
10:57 02-04-2014
Արցախի առողջապահության նախարար Հարություն Քուշկյանն այցելել է Ասկերանի համաճարակային կենտրոն
ԼՂՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանն աշխատանքային այցով եղել է Ասկերանի շրջանային բուժմիավորումում, ծանոթացել շենքային պայմաններին, մատուցվող բժշկական ծառայություններին:
Ասկերանի շրջանային բուժմիավորումում ծավալված են թերապևտիկ, մանկաբուժական և մանկաբարձ-գինեկոլոգիական մահճակալներ: Հաստատությունն ունի, ամբուլատոր-պոլիկլինկական հատված և շտապ օգնության ծառայություն: Շրջանի գյյուղական բնակչությանը սպասարկում են 4 գյուղական բժշկական ամբուլատորիաներ և 38 բուժակ մանկաբարձական կետեր:
Նախարար Քուշկյանը հետաքրքվել է առկա սարքավորումներով և կադրային հագեցվածությամբ: Նա բարձրաձայնել է լաբորատոր ծառայության խնդիրները, հանձնարարել ուժեղացնել շտապ օգնության ծառայությունը և այն դարձնել շուրջօրյա:
Նախարարն այցելել է նաև Ասկերանի համաճարակային կենտրոն, ծանոթացել շենքային պայմաններին, անհրաժեշտ սարքերի և պարագաների առկայությանը, աշխատակիցների հետ քննարկել կենտրոնի խնդիրները:
Նմանատիպ նյութեր
4031 դիտում
15:20 29-03-2014
ԼՂՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանն այցելել է Շահումյանի շրջանի Քարվաճառի շրջանային բուժմիավորում
3008 դիտում
12:57 09-04-2014
ԼՀՂ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանն այցելել է Հադրութի շրջանային բուժմիավորում
Այս բաժնից
739 դիտում
15:45 25-01-2025
Ղազախստանում նավթի պահեստում բռնկված հրդեհը մարվել է
748 դիտում
15:33 25-01-2025
Իրանը հերքել է Լիբանան զենք տեղափոխելու վերաբերյալ Իսրայելի մեղադրանքները
1147 դիտում
14:59 25-01-2025
Թուրքիայում ավտոբուսի վթարի հետևանքով ավելի քան 20 մարդ է տուժել