Անդրանիկ Նիկողոսյանը կհայտնվի Արևմուտքի կողմից «պատժվածների» ցուցակում. Հրապարակ
«Հրապարակ» թերթը գրում է. «Պարզվում է՝ Մաքսային և Եվրասիական միությունները «լայն» հորիզոններ են բացել հայաստանյան պուտինյան տխրահռչակ ակումբների «հեղինակ», կրեմլյան հիերարխիայի «գնդի որդի» Անդրանիկ Նիկողոսյանի համար։ Նա այժմ համարվում է Եվրասիական միության «գրանտատու», տնօրինում է կրեմլյան լուրջ միջոցների և իրականացնում է քարոզչություն հետխորհրդային երկրներում։
Ղրիմյան դեպքերի ժամանակ ֆինանսավորել է գրանտատու-տեղեկատվական «պատերազմը.», ինչի համար էլ Արևմուտքի համար դարձել է «պերսոնա նոն գրատա», ու, ըստ մեր աղբյուրների, Ռուսաստանի նկատմամբ առաջիկայում կիրառվող պատժամիջոցների սպասվող փուլում նրա անունը նույնպես կլինի «պատժվածների» ցուցակում։
Ի դեպ, օրերս նա Հայաստանում էր՝ եկել էր մասնակցելու Մաքսային միությանը նվիրված տնտեսական ֆորումին, որի ժամանակ նաև «ողջույնի» խոսք է ասել»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։