Մերկելը դժգոհ է Պուտինից
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը դժգոհ է Ուկրաինայի սահմանից ռուսական զորքերի դուրսբերման տեմպից: Այս մասին նա ասել է այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է Reuters-ը:
Զորքերի թվաքանակի նվազեցումը Ուկրաինայի հետ սահմանին ՌԴ նախագահի հրամանով բավարար չեն, ասել է նա, ավելացնելով, որ դեռ շատ զինվոր կա այնտեղ:
«Դա իհարկե վերջին քայլը չէ, որն անհրաժեշտ է իրականացնել, Ուկրաինայի սահմանին դեռ բավականին շատ զինվոր կա»,-հայտարարել է նա: