1142 դիտում
13:39 11-04-2015
Պատանի երկրապահները սերժանտի կոչման քննություններ հանձնեցին
ԵԿՄ-ի, ՀՀ կրթության ու գիտության եւ պաշտպանության նախարարությունների միջեւ 2014 թ-ի սեպտեմբերի 9-ին եռակողմ հուշագրի ստորագրումից հետո ԵԿՄ «Պատանի երկրապահ» կառույցին դպրոցականների անդամագրումը զանգվածային բնույթ է ստացել:
[b]SHAMSHYAN.com[/b]-ին ԵԿՄ վարչությունից փոխանցում են, որ տասնյակ հազարավոր ծնողներից ստացվում են դիմումներ: Երկրապահը, գործընկեր կառույցների աջակցությամբ, կազմակերպում է հրամանատարասերժանտական դասընթացներ: Դասընթացների առաջին փուլին մասնակցեցին 4392 պատանիներ, որոնցից 1259 ստացան շարքայինի, 1084-ը ավագ զինվորի, 1738-ը կրտսեր սերժանտի կոչումներ: Իսկ սերժանտի կոչման համար համար քննություններն անցկացվում են կենտրոնացված կարգով՝ ԵԿՄ վարչությունում:
Սերժանտի կոչման քննությանը մասնակցեցին 311 պատանի երկրապահ կամկավորական: Այստեղ քննություն ընդունող հանձնաժողովը համեմատաբար խիստ էր, չէ՞ որ կոչումը միայն անվան համար չեն ստանալու այս պատանիները, այլ այսուհետ նրանք կկարողանան ղեկավարել խմբեր եւ արդեն իրենց հասակակիցներին օրինակ են ծառայելու:
Պատանիները քննություններ հանձնեցին կրակային, շարային, ֆիզիկական պատրաստությունից, արտակարգ իրավիճակներում կողմնորոշման հմտությունից, առաջին բուժօգնությունից, հայ եկեղեցու պատմությունից:
311 պատանի երկրապահ ստացան սերժանտի կոչում, իսկ զուգահեռաբար արդեն մեկնարկել է հրամանատարասերժանտական դասընթացների 2-րդ փուլը, որին մասնակցում են թվով 5 000-ից ավելի պատանի եւ աղջիկ:
Նմանատիպ նյութեր
6962 դիտում
14:12 24-08-2014
Մանվել Գրիգորյանը, Սուրեն Խաչատրյանն ու պատանի երկրապահները՝ հայրենասիրական երգի հնչյունների ներքո. տեսանյութ
1373 դիտում
10:32 28-12-2014
Պատանի երկրապահները երդվել են Վարդան զորավարի տնկած ծառի մոտ
Այս բաժնից
646 դիտում
15:05 07-01-2025
Կադաստրային քարտեզները չեն պարունակում տեղեկատվություն ՀՀ սահմանի մասին. Սուրեն Թովմասյան
772 դիտում
14:31 07-01-2025
Հովիկ Աղազարյանը ներկայացրել է Միացյալ ազգային սահմանադրական կուսակցության ծրագրի նախագիծը
745 դիտում
14:24 07-01-2025
ԿԽՄԿ ներկայացուցիչները տեսակցել են Բաքվում ապօրինի պահվող հայ գերիներին