1737 դիտում
16:57 01-04-2014
35-ամյա կինը աղջկա դեմ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու հաղորդում է տվել ոստիկանությունում
35-ամյա Հերմինե Ավանեսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, ծանր հանցագործության մեջ մեղադրելով զուգորդված հանցագործության մասին, սուտ մատնություն կատարելու դիտավորությամբ ստորագրությամբ նախազգուշացվելով սուտ մատնության համար նախատեսված պատասխանատվության մասին և գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է, ՀՀ հատուկ քննչական ծառայությունում իրականությանը չհամապատասխանող հաղորդում է տվել: Այս մասին[b] SHAMSHYAN.com[/b]-ը տեղեկացավ դատական տեղեկատվական համակարգից:
Առ այն, որ իր դստեր՝ անչափահաս Գ. Ա.-ի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու դեպքի առթիվ հարուցված և ՀՀ ոստիկանության ՔԳՎ Արմավիրի մարզի քննչական բաժնում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության Բաղրամյանի բաժնի հետաքննիչ Մ. Մ-ն իր և իր դստեր նկատմամբ սպառնալիքներ տալով և բռնություն գործադրելով հարկադրել է բողոքել և իրականությանը չհամապատասխանող ցուցմունքներ տալ գործով որպես մեղադրյալ ներգրավված Սահակ Ս.-ի ու Ա. Մ.-ի դեմ:
Նույն օրը տրված բացատրությամբ, որը խնդրել է ընդունել՝ որպես հանցագործության մասին հաղորդում, Հերմինե Ավանեսյանը կեղծ տեղեկատվություն է հայտնել այն մասին, որ Ս. Ս.-ի և Ա.-ի Մ.-ի նկատմամբ բողոքելու դիմաց Մ. Մ.-ը գումար և զարդեր է առաջարկել իրեն, բացի այդ, ՀՀ ոստիկանության ՔԳՎ Արմավիրի մարզի քննչական բաժնի քննիչ Վ. Տ.-ը նույնպես իր և դստեր նկատմամբ սպառնալիքներ է տվել և, բռնություն գործադրելով իրենց նկատմամբ, հարկադրել է սուտ ցուցմունք տալ:
Հերմինե Ավանեսյանի դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քր.օր.-ի 333 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ նախատեսված հանցանք կատարելու համար: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Գործը Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում վարույթ է ընդունվել ապրիլի 1-ին: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
901 դիտում
15:23 26-11-2024
Սուրեն Պապիկյանը հետևել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորման գործընթացին