ԱԺ պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանն այսօր՝ ապրիլի 1-ին, տեղափոխվել է հիվանդանոց: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ը տեղեկացավ «Արմենիա» բժշկական կենտրոնից:
Պատգամավորի մոտ ականջի բորբոքում է: Ներկա պահին նա պառկած է «քիթ-կոկորդ-ականջաբանական» բաժանմունքում: Առողջական վիճակը գնահատվում է բավարար:
Հարցին, թե երբ Տ. Ուրիխանյանը դուրս կգրվի հիվանդանոցից, պատասխանեցին, որ դա կախված է բուժման ընթացքից: «Այս պահին հնարավոր չէ ասել»,- փոխանցեցին հիվանդանոցից: