Խաչիկ Հարությունյանը հրաժարվել է ՀԱՊԿ ակադեմիայի ռեկտորի պաշտոնից. Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ՕԵԿ խմբակցության նախկին անդամ Խաչիկ Հարությունյանը հրաժարվել է ՀԱՊԿ ակադեմիայի ռեկտորի պաշտոնից։ Խ. Հարությունյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ ինքն այլևս չի ցանկանում քաղաքականությամբ զբաղվել, դրա համար էլ որոշել է ռեկտորի պաշտոնից հրաժարվել։
Մեր ճշտող հարցին, թե արդյոք դուրս է եկել նաև «Օրինաց երկիր» կուսակցությունից, Խաչատրյանը ուշագրավ պատասխան տվեց. «Լավ էլի, խնդրում եմ, որ հեռանում եմ քաղաքականությունից, դա արդեն շատ բան է ասում։ Հիմա այլ գործով եմ զբաղվելու»»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։