slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
Հայաստանի և Կուբայի միջև բուհական համագործակցություն կիրականացվի
211652_close_icon

Հայաստանի և Կուբայի միջև բուհական համագործակցություն կիրականացվի

views-count1450 դիտում article-date 14:35 31-03-2014
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է Կուբայի գիտությունների ակադեմիայի փոխնախագահ, գիտության հարցերով պետական խորհրդական Ֆիդել Կաստրո Դիազ-Բալարթին և Հայաստանում Կուբայի արտակարգ և լիազոր դեսպան Էմիլիո Լոսադա Գարսիային (նստավայրը՝ Մոսկվա): ՀՀ ԿԳ նախարարը ողջունել է հյուրերին և հույս հայտնել, որ հայ-կուբայական հարաբերությունների զարգացման հեռանկարում կրթության և գիտության ոլորտները հատուկ տեղ կարող են գրավել: Ֆ. Դ-Բալարթ Կաստրոն ներկայացնելով այցի նպատակները՝ նշել է, որ հետաքրքրություն կա հատկապես գիտության ոլորտի հանդեպ, և համագործակցելու, կապեր հաստատելու ակնկալիքով հանդիպումներ է ունեցել ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեում: Կարևորելով Հայաստան-Կուբա գիտակրթական հարաբերությունների ձևավորումը՝ ՀՀ ԿԳ նախարարի առաջարկությամբ կողմերը պայմանավորվել են նախապատրաստել հուշագիր՝ կրթության և գիտությոն ոլորտում համագործակցության վերաբերյալ: Նախարարն առաջարկել է բուհական համագործակցության և կրթաթոշակային երկկողմ ծրագրեր իրականացնել, ինչպես նաև Հայաստանի ավագ դպրոցներից մեկում իսպաներենի խորացված ուսուցում կազմակերպել՝ շեշտելով, որ այլ լեզուների ուսուցման համանման փորձն առկա է:

Նմանատիպ նյութեր