Երևանի քաղաքապետարանը նոյեմբերին ստացված բոլոր դիմումներին ու գրություններին պատասխանել է սահմանված ժամկետում
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ քաղաքային իշխանություն-բնակիչ կապն առավել ամրապնդելու և բնակիչներին հուզող հարցերին ծանոթանալու նպատակով քաղաքապետարանում և վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում շարունակվում են քաղաքացիների ընդունելությունները՝ սահմանված ժամանակացույցով:
Նոյեմբեր ամսվա ընթացքում ընդունելություններին մասնակցել է 638 բնակիչ: Վերջիններիս կողմից բարձրացված հարցերից 550-ն արդեն լուծվել են: Եվս 88 հարցի լուծումը դեռևս ընթացքի մեջ է:
Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմեր քաղաքացիների և իրավաբանական անձանց կողմից նախորդ ամսվա ընթացքում ստացվել է 10 հազար 118 դիմում և գրություն: Նոյեմբերի ընթացքում ստացված բոլոր դիմում-գրությունների պատասխանները տրամադրվել են սահմանված ժամկետում: