211652_close_icon
views-count1226 դիտում article-date 14:31 31-03-2014

Տիգրան Սարգսյանը կմասնակցի Իսպանիայի նախկին վարչապետի մահվան կապակցությամբ կազմակերպված սգո արարողությանը

Վարչապետ Տիգրան Սարգսյանն Իսպանիայի թագավոր Խուան Կառլոս Առաջինի հրավերով մարտի 31-ին մեկնել է Մադրիդ՝ մասնակցելու 1976-1981թթ. Իսպանիայի կառավարության նախագահ Ադոլֆո Սուարես Գոնզալեսի մահվան կապակցությամբ կազմակերպված սգո պետական արարողությանը: Ադոլֆո Սուարես Գոնզալեսը, ով ծնվել է 1932 թվականին, համարվում է ժողովորդավարական ճանապարհով ընտրված Իսպանիայի առաջին վարչապետը: Տիգրան Սարգսյանը Երևան կվերադառնա ապրիլի 1-ին:

Նմանատիպ նյութեր