1103 դիտում
12:06 31-03-2014
Ապրիլի 15-ից հայ խաղաղապահները միջազգային մասնագետների հետ կիրականացնեն տեխնիկական հետախուզման և ականազերծման աշխատանքներ
Մարտի 29-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը և ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը անցկացրել են խորհրդակցություն «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից ներկայացված տեխնիկական առաջադրանքի իրականացման նպատակով ԱՄՆ Պետդեպարտամենտի տրամադրած դոնորական աջակցությամբ «ՀԱԼՕ Թրաստ» միջազգային կազմակարպության և ՀՀ ՊՆ խաղաղապահ ինժեներասակրավորային գումարտակի կողմից ՀՀ Սյունիքի մարզի 4 համայնքների հաստատված ականավտանգ 16 տարածքների ականազերծման աշխատանքների կազմակերպչական և վերջնական համաձայնեցման հարցերի առնչությամբ:
Հումանիտար ականազերծման աշխատանքների նախապատրաստական փուլը շարունակվել է մի քանի ամիս և ս.թ. ապրիլի 15-ից նախատեսվում է սկսել տեխնիկական հետախուզման և ականազերծման աշխատանքները: Մինչև աշխատանքների մեկնարկը ՀՀ ՊՆ խաղաղապահ ինժեներասակրավորային գումարտակի սակրավորները «ՀԱԼՕ Թրաստ» միջազգային կազմակարպության մասնագետների հետ կանցնեն գործողությունների ստանդարտ ընթացակարգերի ծանոթացման և համատեղ ներգրավման դասընթաց:
Հումանիտար ականազերծման միջազգային տեխնիկական-տեսչական խորհրդատվությունն իրականացնելու են Շվեյցարիայի ականազերծման միության մասնագետները, իսկ որակի կառավարումն ու վերահսկումը, ինչպես նաև աշխատանքների վերջնական արդյունքի ընդունումը` «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ը:
Ծրագրի այս փուլը կտևի մեկ տարուց ավելի, հետագայում շարունակություն ստանալու հեռանկարով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
1748 դիտում
12:33 04-01-2021
ՌԴ ԱԻՆ պիրոտեխնիկներն ականազերծման աշխատանքներ կիրականացնեն Լեռնային Ղարաբաղի Աղդամի շրջանում
Այս բաժնից
853 դիտում
15:23 26-11-2024
Սուրեն Պապիկյանը հետևել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորման գործընթացին