Կակա. Ռոնալդուն ավելի պրոֆեսիոնալ և զարգացած խաղացող է, քան՝ Մեսին
Բրազիլիայի հավաքականի և Մադրդի «Ռեալի» նախկին կիսապաշտպան Կական անդրադարձել է այն հարցին, թե ում պետք է Մեսի-Ռոնալդու զույգից հանձնել «Ոսկե գնդակը»:
«Ժամանակակից ֆուտբոլում «Ոսկե գնդակի» ընդամենը երկու հավակնորդ կա՝ Մեսին և Ռոնալդուն: Այլ թեկնածուներ չեմ տեսնում: Այս երկուսի համար ֆուտբոլային աշխարհը գժվում է:
Ռոնալդուն ժամանակակից ֆուտբոլի սրբապատկերն է: Մեսիի համար էլ են ոչ պակաս աղոթում: Թե ով է նրանցից ավելի լավը, պետք է տեսնել ամեն տարվա նրանց նվաճումները: Առայժմ երկուսն էլ բարձրակարգ ֆուտբոլ են ցուցադրում:
Եթե ինձ մնար, ապա ես Ռոնալդուին կընտրեի: Իմ կարծիքով, նա ավելի պրոֆեսիոնալ և զարգացած խաղացող է, որը երկու ոտքով էլ լավ է տիրապետում գնդակին և գերազանց է խաղում գլխով: Բացի այդ, Ռոնալդուն իմ լավ ընկերն է», նշել է Կական: