Շիրակի որոշ համայնքներ հոսանքազրկվել են. տեսանյութ
Տեղացած ձյունը Շիրակի մարզում համեմատաբար քիչ խնդիրներ է հարուցել: Մարզի որոշ համայնքները հոսանքազրկվել էին, առայժմ վերականգնվել է մի մասի էլեկտրամատակարարումը: Ճանապարհները հիմնականում բաց են: Ձյունը չի վնասի նաև գյուղատնտեսությանը: Հիմնականում այստեղ ցորենի ցանքատարածություններ են, որոնք մինչև 25 աստիճան ցրտին կարող են դիմանալ:
Աղբյուր՝ [url=http://www.armnewstv.am/news/25234]armnewstv.am[/url]