2913 դիտում
11:27 30-03-2014
Մի շարք ճանապարհահատվածներից օգտվել միայն խիստ անհրաժեշտության դեպքում. ՀՀ ճանապարհային ոստիկանություն
Մարտի 30-ին, ժամը 10.00-ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում ուժեղ քամի է և տեղում է առատ ձյուն։
Ավտոճանապարհներին առկա է մերկասառույց, ցածր տեսանելիություն:
Երևան - Գյումրի - Բավրա - Վրաստանի սահման ավտոճանապարհի Թալին - Անիհատվածը, Թուխ Մանուկի և Վարդենյաց լեռնանցքները փակ են:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով հանրապետության ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման աշխատանքներ, ճանապարհային ոստիկանության աշխատակիցների կողմից վարորդներին ցուցաբերվում է օգնություն:
Վարորդներին կրկին հորդորում ենք ցուցաբերել ծայրաստիճան զգոնություն և զգուշություն, և նշված ճանապարհահատվածներից օգտվել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:
Ուշադրություն, Ճանապարհային ոստիկանությունը վարորդներին կոչ է անում ձեռնպահ մնալ Երևանում ավտոտրանսպորտով երթևեկելուց,քանի որ այս գիշեր տեղացած առատ ձյան պատճառով անանցանելի են դարձել հանրապետության մայրաքաղաքի փողոցները:
Փակ են նաև հանրապետության մի շարք մարզերի ճանապարհները, մասնավորապես` Երևան-Գյումրի, Երևան–Վանաձոր ուղղությունները, իսկ Վանաձոր-Վրաստան միջպետական ճանապարհին առկա է ճանապարհահատվածի փլուզում և ավտոմեքենաների կուտակում:
Ձեռնարկվում են միջոցներ արտակարգ իրավիճակը հաղթահարելու համար:
ՀՀ Ճանապարհային ոստիկանություն
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
Նմանատիպ նյութեր
1250 դիտում
10:05 04-04-2014
Հանրապետության որոշ ճանապարհահատվածներ դժվարանցանելի են. երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում. ԱԻՆ
6769 դիտում
23:26 13-01-2016
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում` ձմեռային անվադողերով
4622 դիտում
23:20 26-01-2016
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում` ձմեռային անվադողերով
Այս բաժնից
844 դիտում
15:23 26-11-2024
Սուրեն Պապիկյանը հետևել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորման գործընթացին