44-ամյա Արմենուհին Էմիրություններում 3 տարի մարմնավաճառ է եղել, հետո դարձել կավատ
44-ամյա Արմենուհի Սիմոնյան-Սարհատյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 1998-2001 թվականների ընթացքում Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում զբաղվել է մարմնավաճառությամբ, այնուհետև մինչեւ ձերբակալվելը՝ կավատությամբ, և տիրապետել հանցավոր այդ գործունեության և դրա միջոցով գույքային օգուտ ստանալու հնարքներին: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ը տեղեկացավ դատական տեղեկատվական համակարգից:
Քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 262 հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում գործը վարույթ է ընդունվել մարտի 28-ին: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: