1582 դիտում
09:20 29-03-2014
ՄԱԿ-ում Հայաստանի «դեմ» քվեարկությունն անակնկալ է եղել նաև Ուկրաինայում ՀՀ դեսպանի համար․ Հրապարակ
«Հրապարակ» թերթը գրում է․ «Մեր տեղեկություններով, ՄԱԿ-ում Հայաստանի «դեմ» քվեարկությունն անակնկալ է եղել նաև Ուկրաինայում ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանի համար. քվեարկության նախօրյակին Երևանից զանգահարել են նրան, ասել, որ չեզոք ենք քվեարկելու, ու կարող է այս «ավետիսը» փոխանցել ուկրաինական կողմին, որը Հայաստանում իր դեսպան Կուխտային ժամանակավոր հետ էր կանչել՝ տեսնելու, թե ինչպես է քվեարկելու Հայաստանը ՄԱԿ-ում։ Քվեարկության օրը, ուկրաինական ԱԳՆ-ն տեղեկություն տարածեց, որ մեկ շաբաթվա ընթացքում դեսպանը կվերադառնա Երևան՝ «անկախ Հայաստանի քվեարկությունից»։
Մեր տեղեկություններով, սակայն, ուկրաինական ԱԳՆ-ում տարակուսած են, և արդեն որոշում կա, որ պարոն Կուխտան չի վերադառնա»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
2566 դիտում
21:58 31-05-2022
Հայաստանի հավաքականի պատմության լավագույն գոլը. քվեարկությունն ավարտվում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
907 դիտում
09:39 10-01-2025
Տիգրան Ավինյանը հանդիպել է «Հաղթանակ» թաղամասի բնակիչների հետ
664 դիտում
09:16 10-01-2025
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ. Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է