Իբրահիմովիչը անցկացնում է իր լավագույն մրցաշրջանը. Բլան
ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լորան Բլանի կարծիքով թիմի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը ներկայումս անկացնում է իր կարիերայի լավագույն մրցաշրջանը:
« Իբրահիմովիչը թիմի լավագույն ռմբարկուն է: Հուսով եմ, որ նա կշարունակի գոլեր խփել կարևոր խաղերում: Հնարավոր է, որ Իբրահիմովիչը անցկացնում է իր լավագույն մրցաշրջանը: Մենք դեռ ոչինչ չենք հաղթել, սակայն դրա համար մեծ շանսեր ունենք»,-ասել է Բլանը:
Ընթացիկ մրցաշրջանում Իբրահիմովիչը ՊՍԺ-ի կազմում անցկացրած 41 խաղում խփել է 40 գոլ և կատարել է 17 գոլային փոխանցում: