2277 դիտում
18:52 28-03-2014
Հակառակորդի գնդակից զոհված 19-ամյա Արայիկի մահվան փաստով քրեական գործ է հարուցվել
Մարտի 27-ին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում մահացու հրազենային գնդակային վիրավորում ստացած զինծառայող, 19-ամյա Արայիկ Բաբայանի մահվան փաստով քրեական գործ է հարուցվել: Այս մասին S[b]HAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանը:
Նա նշեց, որ քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրնեսգրքի 104 հոդվածի 2-ին մասով: Հարկ է նշենք, որ եթե կրակոցը հակառակորդի կողմից է, ապա գործում է անհաղթահարելի ուժ, որը խոչընդոտում է քրեական գործով հետագա վարույթին եւ քրեական գործը որոշ ժամանակ անց կասեցվում է:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ մարտի 27-ին՝ ժամը 13:10-ի սահմանում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում մարտական առաջադրանք կատարելու ժամանակ մահացու հրազենային գնդակային վիրավորում է ստացել զինծառայող, 1995թ. ծնված Արայիկ Ռոմիկի Բաբայանը: ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը և իր զորակցությունը հայտնում Ա. Բաբայանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: Միջադեպի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն: Ըստ [b]SHAMSHYAN.com[/b]-ի տեղեկությունների Ա. Բաբայանը ԼՂՀ Ստեփանակերտ քաղաքի բնակիչ էր: Նշենք, որ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ուղղությամբ թշնամու կողմից արձակած կրակոցների հետևանքով մարտի 19-ին զոհվել էր 1994թ. ծնված Արման Արտյուշայի Ղուկասյանը, իսկ մարտի 24-ին՝ 1992թ. ծնված Գառնիկ Վահանի Թորոսյանը:
Նմանատիպ նյութեր
2299 դիտում
18:32 05-06-2014
Հակառակորդի կրակոցից սպանված երկու զինծառայողների մահվան փաստով քրեական գործ է հարուցվել
Այս բաժնից
793 դիտում
15:23 26-11-2024
Սուրեն Պապիկյանը հետևել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորման գործընթացին