28688 դիտում
17:59 03-12-2014
23-ամյա երիտասարդը ընկերուհուն առաջարկել է մեքենայով ճանապարհել տուն, բայց մեքենայի մեջ մերկացել են եւ սեռական հարաբերություն ունեցել
23-ամյա Նարեկ Զրվանդյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա նախնական պայմանավորվածության համաձայն հանդիպել է իր ընկերուհուն՝ Կ Սիմոնյանին, իր Օպել-Վեկտրա մակնիշի ավտոմեքենայով վերջինիս հետ գնացել է Երևանի Հասրաթյան փողոց, մեքենան կանգնեցրել է թիվ 103 միջն. դպրոցի մոտ, տեղափոխվել ավտոմեքենայի հետևի նստատեղ և նստել Կ.Սիմոնյանի կողքին։ Այնուհետև սկսել են համբուրվել, որի ընթացքում հանել է իր և Կ.Սիմոնյանի հագուստները, պառկեցրել վերջինիս մեքենայի հետևի նստատեղին և, հանդիսանալով 23 տարեկան՝ սեռական հարաբերություն է ունեցել անչափահաս Կ.Սիմոնյանի հետ:
Նրա դեմ քրեական գործ է հարուցվել 141 հոդվածի 2 –րդ մասի1-ին կետով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը:
Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color] –ը տեղեկացավ Արաբկիր Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից: