211652_close_icon
views-count5085 դիտում article-date 16:28 27-03-2014

Սպանության համար դատապարտված Կարեն Հակոբյանն առողջական խնդիրներ ունի

Ծանոթի՝ 37-ամյա Արամ Հովակիմյանի սպանության համար 9 տարվա ազատազրկման դատապարտված երգիչ Կարեն Հակոբյանը առողջական խնդիրներ ունի: Այս մասին [b]Shamshyan.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց երգչի փաստաբանը` Մկրտիչ Վասակյանը: Նա նշեց, որ Կարեն Հակոբյանը մինչև ազատազրկվելն էլ է առողջական խնդիրներ ունեցել: «Բազմաթիվ հիվանդություններ ունի կապված նյարդերի, ստամոքսի և լյարդի հետ»,- ասաց պաշտպանյալը: Հետաքրքրվեցինք նաև, թե Եվրադատարան Կարեն Հակոբյանը դիմելու է, թե ոչ: «Ամենայն հավանականությամբ չի դիմի, քանի որ երբ հարցրեցի ասաց, որ ավելի ուշ կասի, բայց երևի չէ»: Հիշեցնենք, որ 2010 թվականի ապրիլին Կարեն Հակոբյանի ազգական, Աշտարակ քաղաքի բնակիչ, քրեական գործով վկա Արման Ալեքսանյանի և հանգուցյալ Արամ Հովակիմյանի բանավոր պայմանավորվածությամբ, Արման Ալեքսանյանը 3 հազար ՀՀ դրամ օրավարձով սկսել է վարել Արամ Հովակիմյանին պատկանող ավտոմեքենան: 2011 թվականի գարնանը ավտոմեքենան վթարի է ենթարկվել և Ալեքսանյանը պարտավորվել է իր միջոցներով այն վերանորոգել: Ավելի ուշ Արամ Հովակիմյանը Արման Ալեքսանյանից պահանջել է 200 հազար դրամ, Արման Ալեքսանյանն առարկել է նրան՝ հայտնելով, որ իրականում նշված գումարն ուռճացված է: Ստեղծված իրավիճակին լուծում տալու համար Արմանը զանգահարել է ԱՄՆ-ում բնակվող Կարեն Հակոբյանին և նրան ներկայացրել ստեղծված իրավիճակը: Կարեն Հակոբյանը, հաշվի առնելով Հովակիմյանի հետ մտերիմ լինելու, ինչպես նաև իր կնոջ ազգական լինելու հանգամանքները, ավելորդ կոնֆլիկտներ չլինելու պատճառով նշված գումարն ուղարկել է վերջինիս: Որոշ ժամանակ անց երգիչը Ալեքսանյանից տեղեկացել է, որ Հովակիմյանը նորից հանդիպել է նրան, հայտնել, որ սխալ հաշվարկ է կատարել և նրանից պահանջել ևս 90 հազար դրամ գումար և այդ հարցի շուրջ շարունակաբար հեռախոսազրույցներ են ունեցել: 2012 թվականի փետրվարին, երբ Կարեն Հակոբյանը վերադարձել է Աշտարակ, տեղեկացել է, որ Հովակիմյանն իր հասցեին անվայել և վարկաբեկող արտահայտություններ է արել: 2012թ. մայիսի 8-ին՝ ժամը 20.00-ի սահմաններում, երբ Կարեն Հակոբյանը գնացել է Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծ փողոցի 29 հասցեի շենքի մոտակայքում գտնվող բակային տարածք, նրանք հանդիպել են և վիճաբանության ընթացքում Հակոբյանն իր մոտ եղած «Մակարով» տեսակի ատրճանակով կրակել է Հովակիմյանի ոտքերին և ստորին վերջույթներին: Վերջինս մահացել է հիվանդանոցում, ինչի համար Կ. Հակոբյանը դատապարտվել է 9 տարվա ազատազրկման։

Նմանատիպ նյութեր