2544 դիտում
14:43 27-03-2014
Կառավարության որոշմամբ «Հայաստանի ազգային սկաուտական շարժում» ՀԿ-ին տարածք կտրամադրվի
Գործադիրի որոշմամբ Երևանի վարչական սահմանում գտնվող 3 հեկտար անտառային հողը անհատույց օգտագործման իրավունքով անժամկետ տրամադրվել է «Հայաստանի ազգային սկաուտական շարժում» հասարակական կազմակերպությանը, որը մանկապատանեկան, երիտասարդական, կամավորական, արտադպրոցական, ապաքաղաքական և ապառազմական կազմակերպություն է և նպատակ ունի դաստիարակել պատասխանատու, գիտակից, հասարակայնորեն ակտիվ, հոգեպես ամուր, հայրենասեր երիտասարդ սերունդ:
Վերջին տարիներին ՀԿ-ին են տրամադրվել մեկ հանգստյան տուն, խաղահրապարակ կառուցելու հողամաս, որտեղ կազմակերպությունն իրականացրել է շինարարական աշխատանքներ, ստեղծել 600 անձի հաշվարկով միջոցառումներ անցկացնելու հնարավորություն: «Մենք պետք է մեր գոհունակությունը հայտնենք այս կազմակերպությանը՝ նախկինում կատարած աշխատանքի համար, - ասել է վարչապետ Տիգրան Սարգսյանը: - Ուսումնասիրելով նրանց փորձը, այցելելով այդ ճամբարներ, տեսնում ենք, որ շատ ազգանվեր գործ են անում, ուստի վստահ ենք, որ այս որոշումը ճիշտ է»: Նոր հողատարածքի տրամադրմամբ ՀԿ-ն առավել արդյունավետ կկազմակերպի իր գործունեությունը:
Նմանատիպ նյութեր
3326 դիտում
23:57 07-12-2020
Հերոսացան՝ հավատարիմ սկաուտական երդմանը. Արցախում զոհվել են սկաուտական ընտանիքի մեկ տասնյակ եղբայրներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
62562 դիտում
15:19 23-08-2018
Կառավարության որոշմամբ՝ Ռոբերտ Քոչարյանին ևս 5 տարի կտրամադրվի գրասենյակ և գույք
Այս բաժնից
358 դիտում
09:45 18-01-2025
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ
694 դիտում
23:57 17-01-2025
Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
679 դիտում
23:45 17-01-2025
Պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին, նրա նվիրումը մեր միասնական ջանքն է պահանջում․ Նիկոլա Ազնավուր