62529 դիտում
15:19 23-08-2018
Կառավարության որոշմամբ՝ Ռոբերտ Քոչարյանին ևս 5 տարի կտրամադրվի գրասենյակ և գույք
Կառավարությունը 5 տարով երկարաձգեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին Երևանում գրասենյակով ու գույքով ապահովելու՝ 2008-ի մայիսի 22-ի որոշման ժամկետը:
Այս մասին որոշման նախագիծը Կառավարության օրակարգում էր՝ չզեկուցվող հարցերի թվում:
Որոշման նախագծում ասվում է. «Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի պահանջով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
Որոշման նախագծով՝ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանին անհատույց օգտագործման իրավունքով Երևան քաղաքում «10 տարի ժամկետով» գրասենյակով ու գույքով ապահովելու բառերը փոխարինվում են «15 տարի ժամկետով» բառերով:
Աղբյուրը՝ [url=http://www.tert.am/am/news/2018/08/23/Gov-kocharyan/2772535]Tert.am[/url]
Նմանատիպ նյութեր
1083 դիտում
15:04 15-01-2015
Կառավարության որոշմամբ անշարժ գույք է տրամադրվել տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոնին
Այս բաժնից
787 դիտում
15:23 26-11-2024
Սուրեն Պապիկյանը հետևել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորման գործընթացին