1560 դիտում
12:23 27-03-2014
Փոխադրամիջոցի գույքահարկի գումարի կորուստը կնվազի
ՀՀ կառավարությունն իր այսօրվա նիստում նախկին որոշումներից երկուսում կատարել է փոփոխություն և լրացումներ, որոնցով սահմանվել են ՀՀ համայնքների ղեկավարների կողմից ճանապարհային ոստիկանության ծառայություն և ՀՀ բանկեր առցանց ռեժիմով փոխադրամիջոցների համար գույքահարկի հարկային պարտավորություն չունենալու վերաբերյալ տեղեկության տրամադրման ձևը և ժամկետը: Ակնկալվում է, որ որոշման գործադրմամբ կվերանա կամ հնարավորինս կնվազի փոխադրամիջոցների գույքահարկի գծով հավաքվելիք գումարների կորուստը, ինչպես նաև կկանոնակարգվի այդ գումարների ծրագրման և հավաքման գործընթացը:
Ըստ որոշումներին կից տեղեկանքների դրանց ընդունմամբ իրավական այլ ակտերում փոփոխություն կամ լրացում կատարելու անհրաժեշտություն չի առաջանում, ՀՀ պետբյուջեի եկամտային և ծախսային մասերում՝ նույնպես, իսկ սահմանված դրույթներն համապատասխանում են միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորություններին:
Կառավարության որոշմամբ ՀՀ ոստիկանության տնօրինության տակ գտնվող «ՈՒԱԶ 31519» մակնիշի տրանսպորտային երկու միջոցը անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվել է «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամին, որն զբաղվում է քրեակատարողական ծառայության ուղղիչ հիմնարկների տնտեսական, կենցաղային ոլորտի բարելավմանն ուղղված գործունեությամբ:
Նմանատիպ նյութեր
6512 դիտում
13:42 19-05-2015
Ինչպես է 1969 թվականի Ford Mustang-ը վերածվում շքեղ փոխադրամիջոցի. ֆոտոշարք
10947 դիտում
17:36 30-11-2017
ՍԱՊԾ-ն արդեն սանիտարական անձնագրեր է տրամադրել 642 փոխադրամիջոցի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
661 դիտում
23:45 17-01-2025
Պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին, նրա նվիրումը մեր միասնական ջանքն է պահանջում․ Նիկոլա Ազնավուր
10969 դիտում
23:30 17-01-2025
36 ժամ ջուր չի լինելու
676 դիտում
23:13 17-01-2025
Դեսպան Արման Խաչատրյանը հանդիպել է Փարիզի քաղաքապետ Անն Հիդալգոյի հետ