211652_close_icon
views-count10920 դիտում article-date 17:36 30-11-2017

ՍԱՊԾ-ն արդեն սանիտարական անձնագրեր է տրամադրել 642 փոխադրամիջոցի. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը, սեպտեմբերից սկսած, սանիտարական անձնագրեր է տրամադրել 524 հաց-հացաբուլկեղեն (416-ը՝ Երևանում, 108-ը՝ մարզերում) և 118 միս տեղափոխող (70-ը՝ Երևանում, 48-ը՝ մարզերում) փոխադրամիջոցի: Հիշեցնենք, որ Երևանում հաց-հացաբուլկեղեն մատակարարող փոխադրամիջոցների համար սանիտարական անձնագիր ունենալու պահանջը պարտադիր է դարձել սեպտեմբերի մեկից, մարզերում պահանջը պարտադիր է միայն պետական գնումներին մասնակցող տնտեսվարողների համար: Սահմանված ժամանակացույցի համաձայն՝ 2018թ. ապրիլից նորմը կգործի ամբողջ հանրապետությունում: Տեղական սպանդանոցային ծագման միս մատակարարելու դեպքում, փոխադրամիջոցի սանիտարական անձնագիր ունենալը պարտադիր է առայժմ միայն պետական գնումներին մասնակցող կամ արտադրությունում սպանդանոցային ծագման միս օգտագործող ընկերությունների համար: Այս դեպքում նորմն ամբողջությամբ բոլոր ոլորտների համար պարտադիր կլինի 2018թ. հուլիսից: Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը զգուշացնում է. այն տնտեսվարողները, որոնք չեն հետևի ժամանակացույցին և չեն համապատասխանեցնի տեղափոխող մեքենաները սահմանված սանիտարահիգիենիկ նորմերին, ինչպես նաև տեխնիկական կանոնակարգերի պահանջներին, կենթարկվեն վարչական պատասխանատվության՝ 100-300 հազար դրամի չափով: Ծառայությունը հետևողական է լինելու դաշտը վերահսկելու հարցում: Քաղաքացիներին հորդորում ենք, խախտումներ արձանագրելու դեպքում, զանգահարել Ծառայության «Թեժ գծին» 010 206040 հեռախոսահամարով:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր