211652_close_icon
views-count1176 դիտում article-date 23:58 26-03-2014

Սպասվում է առանց տեղումների եղանակ

Մարտի 31-ին Արարատյան դաշտում և նրա նախալեռներում սպասվում է ջերմաստիճանի անկում` գիշերը օդում մինչև 2 աստիճան, հողի մակերևույթին` 5 աստիճան ցուրտ: Հանրապետության տարածքում մարտի 27-ի գիշերը, 28-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: 27-ին, օրվա երկրորդ կեսին, 28-ի գիշերը, 29-30-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 31-ին հարավային շրջաններում սպասվում են տեղումներ, առանձին վայրերում` ամպրոպ:Քամին արևմտյան` 2-7 մ/վրկ, 29-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 20-25 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 30-ին կնվազի 8-12 աստիճանով: [img]/ups/images/0857719001395862979920451.jpg[/img] Երևանում մարտի 27-ի գիշերը, 28-ի ցերեկը, 31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 27-ին, օրվա երկրորդ կեսին, 28-ի գիշերը, 29-30-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և ամպրոպ: Մարտի 29-ին սպասվում է քամու ուժգնացում 18-23 մ/վրկ արագությամբ: [img]/ups/images/0719380001395862978399031.jpg[/img] Երևան քաղաքի մարտի 27-ի բազմամյա կլիմայական տվյալներ · Օդի առավելագույն ջերմաստիճան 23.40C (2008թ) · Օդի նվազագույն ջերմաստիճան -7.00C (1982թ) · Օդի միջին օրական ջերմաստիճան 7.80C ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայութուն

Նմանատիպ նյութեր