1680 դիտում
20:23 26-03-2014
Գնում ենք քեսապցի մեր հայրենակիցներին պաշտպանելու. արցախցի պատգամավոր. տեսանյութ
«Քեսապը հայն է ու Հայաստանը, իսկ հայի ու Հայաստանի վրա ձեռք բարձրացնողը ձեռք է բարձրացնում ամբողջ հայության արժանապատվության և պատվի վրա»,-այս մասին Նախախորհրդարանի հետ զրույցում ասաց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր, Արցախյան պատերազմի ժամանակ Հադրութի պաշտպանական շրջանի 1-ին գումարտակի հրամանատար Վահան Բադասյանը, ով հանդես է եկել քեսապահայերին պաշտպանելու նպատակով զինված խմբեր ձևավորելու առաջարկությամբ:
Շեշտելով քեսապցիներին օգնելու հարցում համայն հայության գործուն մասնակցության կարևորությունը՝ Վահան Բադասյանը նշեց. «Մենք գնում ենք մեր բնիկ հայրենակիցներին պաշտպանելու: Նրանք, ովքեր ուզում են հայի և Հայաստանի արժանապատվությունը պաշտպանեն թող միանան իմ կոչին և իրենց մասնակցությունն ունենան այս սուրբ գործին»:
Մանրամասները՝ տեսնյութում.
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
715 դիտում
15:23 26-11-2024
Սուրեն Պապիկյանը հետևել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորման գործընթացին