Ուկրաինայի դեսպանի հետագա աշխատանքի հարցը կախված է ՄԱԿ-ի ԳԱ-ում ՀՀ-ի քվեարկությունից․ Ժամանակ
«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ-ում Ուկրաինայի դեսպան Իվան Կուխտայի՝ Հայաստանում հետագա աշխատանքի ճակատագիրը կորոշվի օրեր անց։ «Ժամանակի» դիվանագիտական աղբյուրները հայտնում են, որ պաշտոնական Կիևը ՀՀ վերաբերյալ վերջնական որոշում կկայացնի մարտի 27-ին ծրագրվող ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստից հետո, որի ընթացքում ՄԱԿ-ի անդամ երկրների ներկայացուցիչների քվեարկությանն է դրվելու Ղրիմում կայացած հանրաքվեն անվավեր ճանաչելու մասին բանաձևի նախագիծը։
Ըստ մեր դիվանագիտական խողովակների՝ ՀՀ քվեարկությունից հետո կորոշվի ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանի աշխատանքի հետագա ճակատագիրը»:
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։