Լոռու մարզի փոխմարզպետը քվեարկությունից հետո հայտնեց. «Ժողովուրդը երբեք չի սխալվել ու չի սխալվելու». նա իր քվեն տալու է ամենաարժանավորներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ դեկտեմբերի 9-ին, «Իմ քայլը» դաշինքի կողմից պատգամավորի թեկնածու առաջադրված Լոռու փոխմարզպետ Արամ Խաչատրյանը իր քաղաքացիական պարտքը կատարեց Վանաձորի թիվ 23/35 տեղամասում:
Ինչպես տեղից հայտնում է [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը, թեկնածուն ընտրության էր եկել իր դստեր հետ, ով առաջին անգամ էր մասնակցում ընտրութուններին: Քվեարկությունից հետո Ա. Խաչատրյանն ասաց. «Վստահ եմ, որ այսօրվա ընտրություններով ապացուցելու ենք, որ սա վերջին տարիների ամենադեմոկրատական ընտրություններն են լինելու: ժողովուրդը երբեք չի սխալվել ու այս անգամ էլ չի սխալվելու ու նա իր քվեն տալու է ամենարաժանավորներին»:
Լուսանկարները՝ Արմինե Դանիելյանի