1134 դիտում
09:36 26-03-2014
ԵԽԽՎ–ում հայկական պատվիրակությունն անհարմար իրավիճակում է հայտնվել․ Ժողովուրդ
«ժողովուրդ» թերթը գրում է․ «Եվրոպացի մի խումբ պատգամավորների նախաձեռնությամբ ԵԽԽՎ օրակարգ է մտցվել հրատապ բանաձևի նախագիծ, որն առաջարկում է ԵԽԽՎ ռուսաստանյան պատվիրակությանը զրկել ձայնի իրավունքից։ Նախագծին մեծ թվով պատգամավորներ են միացել՝ ԵԽ անդամ տարբեր երկրներից։ Չի բացառվում, որ հանգամանքներից ելնելով՝ ԵԽԽՎ-ն ավելի կոշտ մոտեցում ցուցաբերի, ընդհուպ մինչև ՌԴ-ին ԵԽԽՎ-ից կամ վտարելը, կամ ԵԽԽՎ-ին այդ երկրի անդամակցությունը սառեցնելը։
Տեղեկացանք, որ այս վերջին նախաձեռնությամբ պատրաստվում է հանդես գալ ԵԽԽՎ Մեծ Բրիտանիայի պատվիրակությունը։ Դրա համար անհրաժեշտ կլինի բանաձևի ընդունում՝ քվեարկությամբ։ Ու հիմա սպասվող քվեարկության պատճառով հայկական պատվիրակությունը հայտնվել է անհարմար իրավիճակում։
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՌԴ իշխանություններն արդեն իսկ սկսել են լոբբիստական խմբերի միջոցով դիմել ՀՀ իշխանություններին, որ ԵԽԽՎ հայկական պատվիրակությունը Ստրասբուրգում «դեմ» քվեարկի բանաձևի նախագծին»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
2770 դիտում
23:30 25-09-2014
Թոմաս Վերմալենը անհարմար իրավիճակում է հայտնվել. տեսանյութ
3513 դիտում
17:42 05-03-2015
Բրիթնի Սփիրսը բեմում «անհարմար» իրավիճակում է հայտնվել. տեսանյութ
16495 դիտում
16:00 12-03-2021
Իշխանությունները 26 կմ տվել են, կռվելու տեսանկյունից անհարմար իրավիճակում ենք հայտնվել․ Առուշ Առուշանյան
Այս բաժնից
640 դիտում
15:23 26-11-2024
Սուրեն Պապիկյանը հետևել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորման գործընթացին