Բրիթնի Սփիրսը բեմում «անհարմար» իրավիճակում է հայտնվել. տեսանյութ
Վերջերս Բրիթնի Սփիրսը Լաս Վեգասում հերթական մենահամերգով է հանդես եկել: Երգչուհին ակտիվ պարային համարների է մասնակցել: Երույթներից մեկի ժամանակ «անհարմար» իրավիճակ է ստեղծվել:
Oops! հիթի կատարման ընթացքում երգչուհու արհեստական մազափունջը պոկվել է եւ ընկել: Սփիրսն ուշադրություն չի դարձրել կատարվածին, սակայն երկրպագուներից մեկի հեռախոսը ֆիքսել է պահը: