2045 դիտում
08:45 26-03-2014
Դպրոցի տնօրենին աշխատանքից ազատել են աշակերտին նկատողություն անելու համար․ ՀԺ
«Հայկական ժամանակ» թերթը գրում է․ «Մարտի 17-ին տեղեկատվություն տարածվեց, որ Երևանի քաղաքապետարանի ենթակայության Վրեժ Իսրայելյանի անվան թիվ 17 դպրոցի տնօրեն Նաիրուհի Սարգսյանը սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից:
Նշված էր նաև, որ մանկավարժին ոչ հարիր պահվածքի համար նույն տնօրենը շուրջ 6 ամիս առաջ ստացել էր բանավոր խիստ նկատողություն և նախազգուշացվել, որ կրկնվելու դեպքում կազատվի աշխատանքից:
Մեզ հայտնի դարձավ, որ թիվ 17 դպրոցի մի աշակերտ դասի ժամանակ խոսել է բջջային հեռախոսով: Ուսուցիչը նրան նկատողություն է արել, բայց նա չի անջատել հեռախոսը և դա դարձել է մի ամբողջ պատմություն: Այդ մասին պատմել են քեռուն, քեռին էլ Մհեր Սեդրակյանին: Վերջինս էլ զանգել է Տարոն Մարգարյանին ու պահանջել ազատել «իր տեղը չճանաչող» տնօրենին:
Մհեր Սեդրակյանից մեկնաբանություն ստանալու մեր փորձերն ապարդյուն անցան: Անցյալ շաբաթ նրա վարորդն ասում էր, թե Սեդրակյանը Հայաստանում չէ:
Երեկ Աժ-ում պատգամավորը մի պահ երևաց դահլիճում, իսկ հետո ողջ ընթացքում նրա աշխատասենյակի դուռը կողպած էր: Զանգերին պատասխանող նույն անձը խոստացավ Սեդրակյանին փոխանցել, որ ցանկանում ենք խոսել նրա հետ, բայց հետո ասաց, որ Մհեր Սեդրակյանը չի ցանկանում «Հժ»-ի անունը լսել:
Դպրոցի այլևս նախկին տնօրենն ընդհանրապես չցանկացավ խոսել. «Ես ասելու բան չունեմ: Ես չեմ ցանկանում այդ մասին խոսել»,– ասաց նա ու անջատեց հեռախոսը»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
24441 դիտում
20:30 21-04-2020
Կոտայքի մարզպետն աշխատանքից ազատել է ԲՀԿ–ական դպրոցի տնօրենին. վերջինս Ծառուկյանի կնոջ ազգականն է. NEWS.am
3176 դիտում
20:40 09-06-2021
Դպրոցի տնօրենին աշխատանքից ազատել են քաղաքական հայացքների պատճառով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
64404 դիտում
17:50 15-06-2021
Գեղանիստի դպրոցի տնօրենին աշխատանքից ազատել են, քանի որ նրա ամուսինը սատարում է Քոչարյանի դաշինքին. Aravot.am
Այս բաժնից
925 դիտում
21:09 23-01-2025
ԲՏԱ նախարարն այցելել է PMI Science գիտահետազոտական կենտրոն
793 դիտում
20:46 23-01-2025
Վարչապետը հանդիպում է ունեցել աշխարհում առաջատար ներդրումային բանկերից մեկի՝ Goldman Sachs-ի նախագահ հետ
814 դիտում
20:22 23-01-2025
Երեւանում կայացել է «Միասին հանուն խաղաղության եւ ժողովրդավարության» թեմայով պանելային քննարկումը