Սպասվում է առանց տեղումների եղանակ
Հանրապետության տարածքում մարտի 26-ին, 28-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: 27-ին, 29-ի օրվա երկրորդ կեսին, 28-ի գիշերը, 30-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, առանձին վայրերում՝ ամպրոպ: Քամին արևմտյան՝ 2-7 մ/վրկ: Մարտի 29-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 30-ի ցերեկը կնվազի 6-8 աստիճանով:
[img]/ups/images/0955910001395774633802532.jpg[/img]
Երևանում մարտի 26-ին, 27-ի գիշերը, 28-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ:Մարտի 27-ին, 29-ի օրվա երկրորդ կեսին, 28-ի գիշերը և 30-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ:
[img]/ups/images/0335536001395774633277967.jpg[/img]
Երևանի մարտի 26-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 25.50C (2008 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -6.90C (1998 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 7.80C
ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայութուն