211652_close_icon
views-count1466 դիտում article-date 17:33 25-03-2014

Արմավիրում 17-ամյա աշակերտը դանակահարել է դպրոցի անչափահաս աշակերտներից մեկին

17-ամյա Ա. Արտաշեսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Վաղարշապատի Մ. Գորկու անվան թիվ 5 ավագ դպրոցի 11 4/5 դասասենյակում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել և կռվել է նույն դպրոցի աշակերտ, անչափահաս բնակիչ Հ. Հովհաննիսյանի հետ, որի ընթացքում իր մոտ եղած դանակով դիտավորությամբ երկու անգամ հարվածել է վերջինիս որովայնի աջակողմյան հատվածին` նրա առողջությանը պատճառելով ծանր վնաս` կյանքին վտանգ սպառնացող: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ը տեղեկացավ դատական տեղեկատվական համակարգից: Քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց ընտրվել է գրավը: Գործը Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան վարույթ է ընդունվել մարտի 24-ին: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:

Նմանատիպ նյութեր