Շուշան Պետրոսյանի բարկության պատճառը․ Իրատես de facto
«Իրատես de facto»֊ն գրում է․ «Երեկ ԱԺ-ի նիստերի դահլիճին կից սրահում գեղանկարչական աշխատանքների ցուցահանդես էր բացվել՝ «Շիրակ» հայրենակցական միության նախաձեռնությամբ։ Ներկա էին քիչ թվով պատգամավորներ և խորհրդարանի որոշ աշխատակիցներ, որոնք նկարիչների ելույթի ժամանակ ակտիվ խոսում էին, և վերջիններիս ձայնը պարզապես չէր լսվում։ Ներկաներից ամենաջղայինը Շուշան Պետրոսյանն էր, որի դեմքի խոժոռ արտահայտությունը հեռվից նկատելի էր։ Պատճառը հենց երգչուհի-պատգամավորը մեզ ներկայացրեց։ «Մեղադրանքը ոչ թե նրանց շատ կամ քիչ լինելու մեջ է, այլ տարրական հարգանքի բացակայությունն է այս մտավորականների և նրանց ստեղծագործությունների հանդեպ։ Այդ մտավորականների խոսքը լսելու ունակության բացակայությունը մեծ մշակութային կորուստ է»,- նշեց նա՝ հավելելով, որ քիչ թվով պատգամավորների ներկայությունը բնական է, քանի որ ԱԺ-ն մշակութային միջավայր է և մարդիկ անընդհատ զբաղված կարող են լինել»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։