1594 դիտում
09:10 25-03-2014
Հայաստանյան նավթամթերքի շուկայի առեղծվածը․ Իրավունք
«Իրավունք» թերթը գրում է․ «Ինչպես հայտնի է՝ անցած տարեվերջին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայաստանյան այցի ժամանակ կնքվեց պայմանագիր, ըստ որի՝ մինչև Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությունը, այսինքն՝ արդեն այս տարվա հունվարի 1-ից ՌԴ-ից Հայաստան ներկրվող նավթամթերքի համար չեղյալ էր համարվում արտահանման 30 տոկոսանոց մաքսատուրքը։ Սպասվում էր, որ դա պետք է նկատելիորեն անդրադառնար մեր ներքին շուկայում բենզինի և դիզելային վառելիքի գների վրա, որը, սակայն, դեռ տեսանելի չէ։
Նույն Արմեն Մովսիսյանը մոտ մեկուկես ամիս առաջ, ի պատասխան մեր հարցման, հայտարարեց. «Արդեն գործում է ՌԴ-ի հետ պայմանավորվածությունը, և հունվարից Հայաստան ներկրվող նավթամթերքը գալու է առանց Ռուսաստանի մաքսատուրքի»։ Իսկ դա մեր ներքին շուկայի սակագների վրա. «Այո, անպայման կանդրադառնա»։ Ու հենց այն պահին. «Երբ որ գա, տեղ հասնի առաջին խմբաքանակը»։
Եվ. վերջապես, պարոն Մովսիսյանը ժամանակին հայտարարել է նաև, որ 2014թ.-ին ՌԴ-ն պետք է Հայաստանին հատկացնի մոտ 300 հազ. տոննա նավթամթերք՝ առանց մաքսային տուրքերի ներմուծելու քվոտաներ, ինչը գրեթե բավական է հայաստանյան ներքին պահանջարկի բավարարման համար։ Եվ եթե տարեկան կտրվածքով անգամ քվոտաների ծավալներն են հստակեցված, դա ևս հիմնավորում է, որ այս ծրագիրը պետք է կիրառման մեջ մտներ այս տարեսկզբից»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
1452 դիտում
14:44 22-03-2019
Իմ ընտանիքը որևէ կապ չունի բենզինի ու նավթամթերքի շուկայի հետ. Արթուր Վանեցյան
2048 դիտում
10:56 20-08-2021
Փաշինյանն ընդգծել է ԵԱՏՄ-ում գազի, նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկայի ձևավորման կարևորությունը
1496 դիտում
14:32 14-03-2015
Հայաստանյան ներբանկային շուկայի շաբաթական տվյալները
Այս բաժնից
853 դիտում
14:11 26-11-2024
Ես կուզեի, որ Ալեն Սիմոնյանն ինձ սպшռնար, քան այն, ինչ արեց իմ գլխին. Հովիկ Աղազարյան