1777 դիտում
10:12 25-03-2014
Ժողովրդագրական աղետ և «բարգավաճող» Հայաստան․ Ժամանակ
«Ժամանակ» թերթը գրում է. «Ժողովրդագրական ցուցանիշը Հայաստանի համար շարունակում է մնալ ամենամեծ սպառնալիքը, ավելի մեծ սպառնալիք, քան, ասենք, որևէ արտաքին թշնամի: Ժողովրդագրական խնդիրը Հայաստանում անդրադառնում է գրեթե բոլոր ոլորտների վրա, բոլոր հարթություններում:
Երկրում կա ծնելիության անկում, երկրում կա ժողովրդագրական լուրջ մարտահրավեր, արտագաղթի կամ արտագնա երկարատև աշխատանքի մեծ ծավալ:
Ընդդիմությունը տարբեր ամբիոններից, տարբեր առիթներով հայտարարում է Հայաստանի լուրջ խնդիրների, այդ թվում՝ ժողովրդագրական ցուցանիշների անկման մասին, սակայն իր բուն գործունեությամբ, կարծես թե բացարձակապես ադեկվատ չէ իր իսկ բարձրացրած հարցերին, այլապես ընդդիմադիր դաշտում կլինեին երկրում ամբողջական և արմատական իշխանափոխության համախմբում:
Քաղաքական տեխնոլոգիաների, քաղաքական մարտավարության տեսանկյունից այս պահանջը «հրաշալիների» համար գուցե կարևոր է, սակայն խնդիրն այն է, որ այդ հարցը Հայաստանի համար ներկայումս իրականանալի չէ առանց ներիշխանական պայմանավորվածության, իսկ այդտեղ հասարակությունն անելիք չունի:
Ցավ է, որ երկրի համար բախտորոշ հարցերը կարծես թե չեն դառնում ընդդիմության համախմբման առանցք, չեն միավորում ընդդիմադիր դաշտը և դրանց լուծումների մասին առաջարկություններով ճնշում չեն առաջացնում իշխանության վրա՝ ստիպելով, որ, ներիշխանական ինտրիգների, իշխանական կարկանդակի համար պայքարի փոխարեն, իշխանությունը ձեռնամուխ լինի երկրում ժողովրդագրական ցուցանիշների արագ բարելավման գործին»:
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
1592 դիտում
19:54 12-09-2019
ՀԽ գենդերային և ժողովրդագրական հարցերի հանձնաժողովում քննարկվել են Հայաստանի ժողովրդագրական խնդիրները
Այս բաժնից
841 դիտում
14:11 26-11-2024
Ես կուզեի, որ Ալեն Սիմոնյանն ինձ սպшռնար, քան այն, ինչ արեց իմ գլխին. Հովիկ Աղազարյան