211652_close_icon
views-count1784 դիտում article-date 21:47 24-03-2014

Ունդիանո Մալենկոն չպետք է նման խաղերի դատի. Ռոնալդու

Իսպանիայի առաջնության 29-րդ տուրի` «Ռեալ» - «Բարսելոնա» խաղից հետո «Արքայական ակումբի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն քննադատել է հանդիպման գլխավոր մրցավարին: « Ունդիանո Մալենկոն չպետք է դատի նման խաղեր: Մենք խաղում էինք 12 հոգու դեմ: Միշտ այդպես է: Այնպիսի տպավորություն է` ինչ-որ մեկը չի ցանկանում, որպեսզի մենք հաղթենք «Բարսելոնա»-ին: Ես ցանկանում եմ, որպեսզի ամեն ինչ արդար լինի: Մրցավարի մակարդակը չէր համապատասխանում խաղի մակարդակին: Ես արդեն 5 տարի է խաղում եմ Իսպանիայում և գիտեմ, թե դա ինչպես է լինում: Երբ «Բարսելոնա»-ն պարտվում է մրցավերնը սկսում են օգնել նրանց: Նրանք երբեք բարեհաճ չեն գտնվում «Ռեալ»-ի հանդեպ»,-ասել է Ռոնալդուն:

Նմանատիպ նյութեր