211652_close_icon
views-count3659 դիտում article-date 00:12 24-03-2014

ՀՀԿ Արաբկիրի երիտասարդական թևը մեկ օր արաբկիրցի միայնակ տարեցների հետ. ֆոտոշարք

ՀՀԿ Արաբկիր տ/կ երիտասարդական թևը շարունակում է իրագործել «Սիրելի արաբկիրցիներ մենք կօգնենք Ձեզ» ծրագիրը, սակայն այս փուլում արդեն նոր մոտեցումների կատարմամբ: Տ/կ խորհրդի նախագահ Հրայր Անտոնյանի նախաձեռնությամբ ու աջակցությամբ երիտասարդներն այցելում են Արաբկիրում բնակվող միայնակ տարեցներին և մի ամբողջ օր անցկացնում նրանց հետ միասին: «Մեծին հարգելն ու սիրելը միայն խոսքով չպետք է լինի, մեր տատիկներն ու պապիկները ջերմ ու հոգատար վերաբերմունքի կարիք ունեն, հատկապես նրանք, ովքեր անժառանգ են»,-ասել է Հրայր Անտոնյանը և խորհուրդ տվել տարեց մարդու հոգսը հոգալ` սկսած վաղ առավոտյան տան առևտրի կազմակերպումից… Թե ինչ է նշանակում ապրել միայնակ, Աստված տա ոչ ոք չիմանա, սակայն դրա առաջին նախապայմանն է երբեք չթողնել դիմացինին զգալու անօգնական լինելու ցավը: «Մենք Ձեզանից միայն խնդում ենք ապրեք առողջ ու եղեք կենսուրախ: Ախր Դուք ինչպես կարող եք լինել մենակ, եթե ունեք մեզ պես թոռնիկներ»,- ասել են հանրապետական երիտասարդները և տատիկներին խոստացել հաճախակի այցելել, հոգալով նրաց մտահոգող բոլոր խնդիրները: 76 ամյա Աիդա Քոչինյանի տանը ժամերն աննկատ անցան: ՀՀԿ Արաբկիր տ/կ երիտասարդների այցը մեծ երջանկություն և անմոռանալի հիշողություններ պարգևեց նաև միայնակ բնակվող Զարիֆե Հարությունյանին: Ի դեպ, ՀՀԿ Արաբկիր տ/կ խորհրդի նախագահ Հրայր Անտոնյանի այս նախաձեռնությանն է միացել ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանը` երիտասարդների միջոցով տարեցներին ուղարկելով նվերներ ու ջերմ բարեմաղթանքներ: «Արաբկիրցու հետ, Արաբկիրցու կողքին» Արտակ Սարգսյանի նախընտրական կարգախոսը երբեք չի կորցնի իր արդիականությունը»,-հավաստիացրել է պատգամավորի օգնական Վարդուհի Պետրոսյանը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 25+
25+

Նմանատիպ նյութեր