211652_close_icon
views-count1669 դիտում article-date 18:49 23-03-2014

Հավակնորդների մրցաշար. Վիշվանաթան Անանդը` միանձնյա առաջատար

Խանտի-Մանսիյսկում ավարտվեց հավակնորդների մրցաշարի 9-րդ տուրը: Լևոն Արոնյանը սև խաղաքարերով պարտություն կրեց ադրբեջանցի շախմատիստ Շախրիյար Մամեդյարովից: Զուգահեռաբար ընթացող պարտիայում Վիշվանաթան Անանդը առավելության հասավ Վեսելին Տոպալովի նկատմամբ և օգտվելով Արոնյանի սայթաքումից` ստանձնեց մրցաշարի միանձնյա առաջատարի դերը: 9 տուրից հետո հնդիկ գրոսմայստերը իր ակտիվում ունի 6 միավոր և երկրորդ տեղը զբաղեցնող Արոնյանին գերազացնում է 1 միավորով: Մամեդյարով - Արոնյան 1 - 0 Կարյակին - Կրամնիկ 1 - 0 Անդրեյկին - Սվիդլեր ½ - ½ Անանդ - Թոփալով 1 – 0 Մրցաշարային աղյուսակ 1. Անանդ 6 2.Արոնյան 5 3.Կրամնիկ 4,5 4. Կարյակին 4,5 5. Մամեդյարով 4,5 6. Սվիդլեր 4 7. Արնդրեյկին 4 8. Տոպալով 3,5

Նմանատիպ նյութեր