211652_close_icon
views-count6961 դիտում article-date 16:31 23-03-2014

Ոսկեգույն Mercedes-ի հետքերով. ո՞վ է սենսացիոն մեքենայի սեփականատերը. տեսանյութ

Ով մեքենան տեսել է, լուսանկարել ու լրատվական կայքերին է ուղարկել: Երկու լեգենդ է քաղաքում ծնվել` Դուբայից շեյխ է Հայաստան եկել, կամ էլ հայ նոր միլիոնատեր է քաղաքում հայտնվել: Մեքենայի սեփականատերը Դուբայի ոչ մի շեյխի հետ` նույնիսկ ընկերական կապ էլ չունի: Քրեական հեղինակություն էլ չէ, հայ ուսանող է, անունն է Հայկ ու 21 տարեկան է: Մեքենան Դուբայից է Հայաստան հասել, թեեւ ինքը գնել է հայ վարորդից: Միայն թե առք ու վաճաքի պահին մեքենան սեւ էր: Mercedes Benz S 500, մականունն էլ Golf, ոչ ոսկուց է, ոչ էլ ոսկեպատ: Փայլաշերտով է պատած: Մեքենան ոսկեպատելու համար ուղիղ երեսուներկու մետր փայլաշերտ է պահանջվել: Ուկրաինայից են բերել, Ղրիմի խառը ժամանակներում: Ու հենց այդ ժամանակ էլ մեքենան «ֆեյսբուք»-ում Ղրիմի հարցից շատ է սկսել քննարկվել: Ձեւափոխած առաջին մեքենան չէ: Ի՞նչ մեքենա ունի եւ ունեցել է, բոլորն իր ձեռքով է փոխել, իրենց ավտոտնակում, ընկերներն էլ օգնել են: Ի՞նչ էլ փչացրել են կամ ավելացել է, հուշանվերի պես մի բան են սարքել, մի պահ մտածել են նույնիսկ հեռախոսը դրանով պատելու մասին: Ոսկեգույն մեքենան քաղաքում շատ չեք տեսնի, գոնե առաջիկա մի քանի ամսում: Հայկը չի ուզում այն վարել: Սպիտակ սպորտայինն է նախընտրում: Տնտեսագիտականի ուսանող Հայկի ամենամեծ հոբբին մեկ մեքենաներն են, մեկ էլ դերասան Փոլ Ուոքերը: Իր բոլոր` նախկին, ներկա եւ ապագա մեքենաների համարներում 34-ը պարտադիր է` Փոլ Ուոքերը հենց Nissan Skyline R 34 է վարել: Աղբյուր՝[url=http://www.armnewstv.am/news/24730] armnewstv.am [/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր