Յացենյուկը վախենում է` իր տեղը զբաղեցնեմ. Սաակաշվիլի
Օդեսայի նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին վստահ է, որ Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը պետք է լքի իր պաշտոնը: Այս մասին հայտնում է ТАСС-ը:
Վրաստանի նախկին նախագահը պնդում է նաև, որ Յացենյուկը վախենում է իրենից և վստահ է, որ Սաակաշվիլին եկել է Ուկրաինա` փոխարինելու նրան:
«Յացենյուկի ժամանակն անցել է, նա վատ աշխատանք չի կրել, որպեսզի պետական վարկեր ստանա, սակայն ժամանակն է հեռանալ պաշտոնից»,- ասել է Սաակաշվիլին` Die Zeit-ին տված հարցազրույցում: