6908 դիտում
14:37 22-03-2014
Ազատամարտիկներ Աֆոն եւ Մուրոն զայրացել են
Փորձում է թունոտ սեպ խրել ազատամարտիկների եւ ԵԿՄ վարչության նախագահ, գեներալ, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի միջեւ, բայց այն նպատակին չի կարող ծառայել: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում դժգոհեցին ազատամարտիկներ Աֆոն եւ Մուրոն:
Նրանց բորբոքել է մամուլում տեղ գտած այն հրապարակումը, թե Մանվել Գրիգորյանն իրեն գերադասում է այլ հրամանատարներից, այնինչ «եղել են իրենից ոչ պակաս ուժեղ տղաներ», մատնանշված էին նաև անուններ:
Արցախյան պատերազմի հերոսներ Աֆոն՝ Ալֆրեդ Ներսիսյանը, [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ մարտական ընկերների հարաբերությունների մեջ «սեպ խրելու» փորձ էր արված: «Այլ քաջ տղաների կողքին նշվել էր նաեւ իմ անունը: Մանվել Գրիգորյանին անչափ հարգում եմ եւ համարում, որ Արցախյան պատերազմի հաղթանակում ամենածանրակշիռ մասնակցությունն է ունեցել գեներալը: Գեներալին վարկաբեկելու փորձը հայ ժողովրդին վարկաբեկելու փորձ է, Սպարապետ Վազգեն Սարգսյանի հիմնած կառույցը վարկաբեկելու փորձ: Գեներալը երբեք իրեն ոչ մեկից չի գերադասել, բայց մենք ենք իրեն բոլորիցս գերադասում, որովհետեւ ռազմի դաշտում նրա արածը ոչ ոք չի արել»:
Նոյեմբերյանի Մուրոն էլ ավելացրեց, որ տղաներից յուրաքանչյուրն իր տեղն ունի, իր ճանապարհն է անցել: «Բայց մի փորձեք ոչ մեկիս համեմատել զորավար Մանվել Գրիգորյանի հետ: Մանվել Գրիգորյանը մեր գեներալն է, մեր զորավարն է, նրա արածը ոչ ոք չի արել: Չլիներ Մանվել Գրիգորյանը, հնարավոր է`չհաղթեինք Արցախյան ազատամարտում: Մանվելը գեներալների գեներալ է՝ հաղթանակած, հերոս-գեներալ: Նա իրեն երբեք ոչ ոքից չի գերադասել, չնայած` դրա իրավունքն ունի: Թող չհամարձակվեն զազրախոսել մեր գեներալի հասցեին, չհամարձակվեն սեպ խրել հրամանատարների հարաբերությունների մեջ»,- ավելացրեց Նոյեմբերյանի Մուրոն:
Նմանատիպ նյութեր
2044 դիտում
15:05 28-01-2014
Բանակի օրվա առթիվ մի խումբ ազատամարտիկներ և զինծառայողներ արժանացել են ՀՀ պետական բարձր պարգևների
3809 դիտում
15:30 05-08-2014
Թվով 350-400 ազատամարտիկներ սահման մեկնելու պատրաստակամություն են հայտնել
Այս բաժնից
490 դիտում
11:52 26-11-2024
Լեհաստանի նախագահը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
991 դիտում
11:44 26-11-2024
Էդուարդ Հակոբյանը կնշանակվի ՊԵԿ նախագահ
1120 դիտում
10:40 26-11-2024
Հանրապետության ամբողջ տարածքում սպասվում են տեղումներ. օդի ջերմաստիճանը կնվազի