211652_close_icon
views-count1108 դիտում article-date 22:26 21-03-2014

Հայաստանի Հանրապետության Նախագահի շնորհակալագրեր՝ ԱԳՆ աշխատակիցներին

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2000 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահի շնորհակալագրերի մասին» ՆՀ-764 հրամանագիր հիման վրա ՀՀ նախագահ Սերժ սարգսյանը բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար պագևատրել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության ներքոհիշյալ աշխատակիցներին Հայաստանի Հանրապետության Նախագահի շնորհակալագրով՝ Լևոն Դիմայի ԱՄԻՐՋԱՆՅԱՆԻՆ աշխատակազմի իրավաբանական վարչության պետի պաշտոնակատար Տիգրան Կիմի ԲԱԼԱՅԱՆԻՆ նախարարության մամուլի քարտուղար Արմինե Ռաֆիկի ԳԱԼՍՏՅԱՆԻՆ աշխատակազմի ֆինանսական վարչության պետ Արմեն Վաչիկի ՂԵՎՈՆԴՅԱՆԻՆ նախարարի խորհրդական Սամվել Ստեփանի ՄԿՐՏՉՅԱՆԻՆ աշխատակազմի սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության վարչության պետ Նարինե Թելմանի ՆԻԿՈԼՅԱՆԻՆ աշխատակազմի Եվրոպայի վարչության Եվրոպայի խորհրդի բաժնի վարիչ:

Նմանատիպ նյութեր