3367 դիտում
19:18 06-09-2016
Երևանի քաղաքապետի պատվոգրեր և շնորհակալագրեր՝ ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության աշխատակիցներին
Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը մասնագիտական օրվա առթիվ Երևանի քաղաքապետի պատվոգրեր և շնորհակալագրեր է հանձնել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Երևան քաղաքի փրկարարական վարչության
26 աշխատակցի։
Քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից շնորհավորելով ներկաներին և շնորհակալություն հայտնելով մասնագիտական պարտականությունները մշտապես պատասխանատվությամբ իրականացնելու համար՝ Դավիթ Օհանյանն ընդգծել է. «Բարձր գնահատելով ձեր դժվարին աշխատանքը՝ Երևանի քաղաքապետի կողմից մշտապես հատուկ ուշադրություն է դարձվում այս օղակին:
Նախարարության հետ համագործակցությամբ մենք այս տարի կարողացանք լուծել մայրաքաղաքի հրշեջ հիդրանտների հարցը և այսօր արդեն նախկինում գործվող 108 հիդրանտների փոխարեն ունենք 308-ը: Վստահեցնում եմ, որ Երևանի քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակում մշտապես պատրաստակամ է համագործակցված արդյունավետ ծրագրերի իրականացման հարցում: Իսկ մասնագիտական տոնի առթիվ ուզում եմ մաղթել, որ մասնագիտական ձեր հմտությունները, այնուամենայնիվ, կիրառեք միայն զորավարժությունների և ուսումնական վարժանքների ժամանակ»:
Մասնագիտական բարձր պատրաստակամության, ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում ձեռք բերած հաջողությունների և արտակարգ իրավիճակների աշխատակցի օրվա առթիվ ՀՀ ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության 6 աշխատակից պարգևատրվել է Երևանի քաղաքապետի պատվոգրով։ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության երևանյան ստորաբաժանումների մի շարք աշխատակիցներ էլ ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար արժանցել են Երևանի քաղաքապետի շնորհակալագրի:
Նմանատիպ նյութեր
1313 դիտում
18:15 23-09-2015
Քաղաքապետի պատվոգրեր և շնորհակալագրեր՝ ՀՀ ՏԿԱԻՆ փրկարար ծառայության 22 աշխատակիցների
923 դիտում
17:43 04-11-2015
Քաղաքապետի պատվոգրեր ու շնորհակալագրեր՝ մայրաքաղաքի սոցիալական ոլորտի աշխատակիցներին
1618 դիտում
14:50 12-09-2014
Երևանի քաղաքապետի պատվոգրեր և շնորհակալագրեր` ԱԻՆ ԵՓՎ մի շարք աշխատակիցների. ֆոտոշարք
Այս բաժնից
1297 դիտում
14:51 25-12-2024
Օդի ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղումներ
859 դիտում
13:31 25-12-2024
Հարկային ստուգումներից առաջ այլևս չենք հրապարակելու ընկերությունների անունները. ֆինանսների նախարար